Aphorisms

Իշխանության հասած ընկերը կորած ընկեր է։ (Հենրի Ադամս)
Արցունքներն անհամեմատ քիչ են լինում, եթե կա մեկը, ում հետ կարելի է հեղել դրանք։ (Ալֆիերի)
Ընկերությունն անխզելի է դարձնում և նրա հմայքը կրկնապատկում է մի զգացում, որը պակասում է սիրուն` համոզվածություն։ (Բալզակ)
Ընկերությունը կրկնապատկում է ուրախությունն ու կիսով չափ պակասեցնում վշտերը։
(Բեկոն)
Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների: (Գրասիան)
Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է։ (Գրաֆ)
Ճշմարիտ ընկերների ամեն ինչն ընդհանուր է։(Եվրիպիդես)
Անվստահելի հանգամանքներում էլ իմացվում է ընկերոջ հավատարմությունը։(Էննիուս)
Կենցաղային ոչ մի բարիք մեզ համար հաճելի չի լինի, եթե մենք վայելում ենք այն` չբաժանելով դա ընկերների հետ։ (Էրազմ Ռոտերդամցի)
Երիտասարդության տեսանկյունից կյանքը՝ դա անվերջ ապագա է, ծերության տեսանկյունից՝ շատ կարճ անցյալ:(Արթուր Շոպենհաուեր)
Երբեք մի վիճեք հիմարի հետ՝ մարդիկ կարող են չնկատել ձեր միջև եղած տարբերությունը:(Ռեյնբերնի կանոնը)
Իմ կյանքի փորձը համոզել է ինձ, որ պակասություններ չունեցող մարդիկ շատ քիչ արժանիքներ ունեն:(Աբրահամ Լինկոլն, ԱՄՆ 16-րդ նախագահ)
Կյանքը բնության հորինվածքներից ամենահրաշալին է:(Գյոթե)
Կյանքը՝ ինչպես հեծանիվ քշելը: Որպեսզի պահես հավասարակշռությունդ, պետք է անընդհատ շարժվես:(Ալբերտ Էյնշտեյն)
Եթե դուք ավելի, քան մեկ օր ձեզ երջանիկ եք զգում, նշանակում է՝ ձեզանից ինչ-որ բան թաքցնում են:(Անդրե Մորուա)
Եթե գոյություն ունեն որևէ բան անելու երկու կամ ավելի միջոց և այդ միջոցներից մեկը տանում է դեպի աղետ, ապա ինչ-որ մեկն անպատճառ կընտրի հենց այդ միջոցը:(Մյորֆիի օրենքը)
Կյանքի մեծ հարցը՝ ինչպես ապրել մարդկանց մեջ:(Ալբեր Քամյու)
Մարդը հոգնում է պայքարից և ձևացնում է, թե խելամիտ է դարձել:(Ռ.Ուոթերմեն)
Շատ մարդիկ մահանում են, այդպես էլ իրենց ողջ երկար կյանքի ընթացքում չասելով ոչ մի խելացի բառ և չկատարելով ոչ մի բարի գործ: Այդքանով հանդերձ նրանք բողոքում են, որ կյանքը կարճ է…(Ալի Ապշերոնի)
Եթե Ձեզ առաջարկեն ընդամենը 10 դոլլարով աքացիներ հասցնել այն մարդու հետույքին, ում մեղքով առաջացել է տհաճությունների և պրոբլեմների մեծամասնությունը Ձեր կյանքում, և եթե Դուք դրան համաձայնեք, ապա ստիպված կլինեք 2-3 շաբաթ հրաժարվել նստելու մտքից:(Մարկ Տվեն)
Կյանքի նպատակն էլ հենց դրանում է՝ ապրել այնպես, որպեսզի մահից հետո էլ չմեռնես:(Մուսա Ջալիլ)
Ի՞նչ եք կարծում՝ լա՞վ եմ ես խաղացել իմ կյանքի կատակերգությունը:(Օկտավիանոս Օգոստոս)
Մարդու կյանքը նման է լուցկու տուփի: Նրան լուրջ վերաբերվել՝ ծիծաղելի է: Վերաբերվել անլուրջ՝ վտանգավոր է:
Ռյունոսկե Ակուտագավա
Ով երբեք երեխա չի եղել , երբեք հասուն մարդ չի դառնա: (Չ. Չապլին)
Ծերանալը ձանձրալի է, բայց դա երկար ապրելու միակ միջոցն է։(Բեռնարդ Շոու)
Նա, ով չի կարող լռել, հազվադեպ է կարողանում լավ խոսել: (Շարոն)
Չի կարելի բուժել մարմինը` չբուժելով հոգին: (Սոկրատես )
Եկեք ապրենք այնպես, որպեսզի նույնիսկ գերեզմանափորը սգա մեր մահը: (Մարկ Տվեն)
Կյանքը չի դադարում զվարճալի լինելուց, երբ մենք մահանում ենք, և չի դադարում լուրջ լինելուց, երբ մենք ծիծաղում ենք: (Բեռնարդ Շոու)
Ինչպես լավ ապրած օրն է բերում երջանիկ քուն, այնպես էլ լավ ապրած կյանքը բերում է երջանիկ մահ: (Լեոնարդո դա Վինչի)
Ոչ ոք չի կարող դատել ուրիշների մասին,քանի դեռ չի սովորել դատել ինքն իր մասին: (Գյոթե)
Բնությունը մարդուն պատում է խավարով և նրան ստիպում հավերժորեն ձգտել դեպի լույսը: (Գյոթե)
Եթե սխալ ես գործել,երբեք մի վախեցիր ուղղելուց: (Կոնֆուցիոս)
Ավելի հեշտ է ճանաչել մարդկանց ընդհանրապես,քան մի մարդուն ՝մասնավորապես: (Ֆ. Լարոշֆուկո )
Հարգվելու իրավունք ունի միայն նա, ով հարգում է ուրիշ մարդկանց: (Վ. Ա. Սուխոմլինսկի)
Այն մարդը, որին ոչ ոք դուր չի գալիս, անհամեմատ ավելի դժբախտ է, քան նա, ով ոչ մեկին դուր չի գալիս: (Ֆ. Լարոշֆուկո)
Ուրիշների անկատարելությունը հանդուրժել կարողանալը բարձրագույն արժանիքի նշան է: (Հ. Վինքլեր )
Խուսափե՛ք այն մարդկանցից, ովքեր ձգտում են գցել ձեր հավատը ձեր նկատմամբ: Բնավորության այդ գիծը յուրահատուկ է մանր մարդկանց: Մեծ մարդը, ընդհակառակը, ձեզ ներշնչում է, որ դուք նույնպես կարող եք դառնալ մեծ: (Մարկ Տվեն )
Չնայած իրենց բոլոր թերություններին, մարդիկ ամենից շատ արժանի են սիրո: (Գյոթե)
Մեր արատները այնքան լավ ու արատավոր չեն, որքան մեր ցանկություները: (Վովենարգ)
Վիշտը կարելի է տանել միայնակ, բայց ուրախության համար հարկավոր են երկուսը: (Էլբերտ Հաբարդ)
Մարդը պետք է լինի իր կյանքի տիրակալը եվ իր խղճի գերին: (Էբներ-Էշենբախ)
Ոչ ոք չի կարող դատել ուրիշների մասին, քանի դեռ չի սովորել դատել ինքն իր մասին:(Ի. Գյոթե)
Ով սովոր է կեղծ լինել ուրիշների հետ, նա ի վերջո դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ: (Լաուշֆուկո )
Ամենաարժեքավոր պարգևները նրանք են, որոնք տալիս են պատիվ և ոչինչ ավելին:(Ֆրանս)
Մարդ տիրում է բնությանը` տակավին ինքն իրեն տիրապետել չսովորած: (Շվեյցեր)
Յուրաքանչյուրը տեսնում է` դու ինչպիսին ես երևում, քչերն են զգում, ինչպիսին դու կաս: (Մենանդրոս)
Չկա մի անպատկառ, որն այնքան հիմար լինի, որ ոչ մի փաստարկ չգտնի իր ստորությունն արդարացնելու համար:(Կյորներ)
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծողում: (Միզներ)
Եթե ուզում ես պտուղները վաելել, մի պոկիր ծաղիկները: (Բոն)
Եթե ուզում ես, որ ոչ ոք չիմանա քո որևէ արարքի մասին, երբեք այն մի կատարիր:
(Էմերսոն)
Դու ամբողջ կյանքի ընթացքում պատասխանատու ես այն մարդկանց համար, ում ընտելացրել ես: (Անտուան դե Սենտ-Էքզյուպերի)
Եթե ես ժամանակ առ ժամանակ չլռեմ, ես չեմ լսի, թե ինչ է ուզում և սպասում կյանքն ինձնից: (Շտրիտմատեր)
Երջանկությունը կախված չէ այն բանից, թե ով ես դու և ինչ ունես: Այն կախված է միայն նրանից, թե ինչ ես դու մտածում: (Դ.Կարնեգի)
Այն ինչ մարդիկ մտածում են իրենց ընդունակությունների մասին, ուժգնորեն ազդում է այդ ընդունակությունների վրա: (Ա.Բանդուրա)
Յուրաքանչյուրը լսում է միայն այն, ինչ ինքը հասկանում է: (Գյոթե)
Միայն դժբախտը գիտի, թե ինչ է եջանկությունը: (Էրիխ Մարիա Ռեմարկ)
Բոլոր երջանիկ ընտանիքները նման են մեկը մյուսին; յուրաքանչյուրը դժբախտ է յուրովի: (Լ.Տոլստոյ)
Երջանկության փնտրումը դժբախտության հիմնական աղբյուրն է: (Էրիկ Հոֆեր)
Որքան շատ ենք մտորում, այնքան շատ ենք համոզվում, որ ոչինչ չգիտենք: (Վոլտեր)
Մարդու իրական բնավորությունը դրսևորվում է մանրունքներում, երբ նա դադարում է հսկել իրեն: (Ա.Շոպենհաուեր)
Մարդու բնավորությունը ճանաչելի է դառնում, երբ նա ղեկավար է դառնում: (Մարիա Ռեմարկ)
Բավական է միայն մարդ դառնա նշանավոր, իսկույն գտնվում են դպրոցում նրա կողքին նստած ինչ-որ մեկը: (Քին Հաբարդ)
Խիղճը պատժում է հաճախ նույնիսկ այնտեղ, որտեղ օրենքը դա չի անում:
(Պուբլիլիոս Սիրոս)
Վատն է այն աշակերտը, որը ուսուցչին չի գերազանցել:(Լեոնարդո դա Վինչի)
Հասարակության համար մարդը արժեք ունի սոսկ այնքանով, որքանով նա ծառայում է հասարակությանը:(Ֆրանս)
Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին:(Պուբլիլիոս Սիրոս)
Զգուշացիր նրանից, ով քո հարվածին չի պատասխանել:(Հենրի Շոու)
Պետության ղեկավարին բազմաթիվ մահապատիժները նվազ չափով են խայտառակում, քան բժշկին` բազմաթիվ մահերը:(Սենեկա Կրտեսր)
Խիղճը հազար վկա արժե:(Քվինտիլիանոս)
Փողը և ժամանակը ամենածանր բեռն է կյանքում: Առավելապես դժբախտ են նրանք, ովքեր դրանցից ունեն ավելի շատ, քան կարող են օգտագործել:(Սեմուել Ջոնսոն)
Բացականերին գովում են առանց շողոքորթության:(Գրասե)
Ասա ինձ, թե ինչ կարծիքի ես քո մասին, և ես կասեմ, թե ով ես դու:(Ամիել)
Ոչ մի բանում հապաղելն այնքան օգտակար չէ, որքան զայրույթի պահին:(Պուբլիլիոս Սիրոս)
Իմանալ այն, ինչ գիտե բոլորը, նշանակում է ոչինչ չիմանալ: Գիտելիքը սկսվում է նրանից, ինչ չգիտեն մարդիկ:(Գուրմոն)

  1. whoah this blog is magnificent i love reading your articles. Keep up the great work! You know, many people are searching around for this info, you can help them greatly.

  2. Hey there, I ran across your blog by way of Yahoo while searching for a similar issue, your blog came up, it seems very good. I have book marked it in my google bookmark

  1. No trackbacks yet.

Leave a comment